Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հոգեբուժության ոլորտում նոր ծրագրեր կմշակվեն

Հոգեբուժության ոլորտում նոր ծրագրեր կմշակվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոն կատարած այցի ընթացքում  հոգեբուժության ամբիոնում զրույցի բռնվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների հետ, խորհուրդ տվեց ընտրել հոգեբույժի մասնագիտություն` նշելով, որ ոլորտում երիտասարդ, առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մասնագետներ են անհրաժեշտ` ծառայությունը նոր հիմքերի վրա դնելու համար։

 

Ավելացրեց, որ աշխարհում տարեցտարի ավելի է կարևորվում հոգեբույժի, հոգեբանի մասնագիտությունը և  ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես  այս ոլորտում համաշխարհային կազմակերպությունների հետ նոր ծրագրեր և աշխատանքներ է տանում։ Որպես օրինակ` ներկայցրեց վերջերս Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահի հետ ստորագրված հուշագիրը։ 

 

Այնուհետև կենտրոնի բժիշկների հետ հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին շնորհավորեց կին բուժաշխատողների տոնը` մաղթելով ամուր առողջություն և հաջողություններ։

  

«Անցած տասը տարվա փորձը ցույց տվեց, որ միավորումը ոչ միայն չնպաստեց հոգեբուժական կլինիկաների և ծառայությունների բարելավմանը, այլև նոր խնդիրներ ի հայտ բերեց, ինչն էլ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ընկերության վերակազմակերպման հիմք հանդիսացավ։ Նոր իրադրությունը նոր պահանջներ է թելադրում։ Ձեր կոլեկտիվը լավ ավանդույթներ ու կադրային խոստումնալից ներուժ ունի, և վստահ եմ, որ ճանապարհներ կգտնի դրանք հաղթահարելու համար»,-ասաց նախարարը։  Նա գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին և տնօրենի պաշտոնակատար Արմեն Սողոյանին հանձնարարեց կոլետիվի հետ զարգացման ծրագիր մշակել։ 

 

«Ես կարծում եմ, որ դուք կարող եք լուրջ դերակատարություն ունենալ ոլորտում  չափորոշիչների մշակման, հոգեկան խնդիրների կանխարգելման, ժամանակակից պահանջներին համապատասխան նոր ծառայությունների ներդրման գործում»։  Ընդգծելով արդյունավետ կառավարման  կարևորությունը` նախարարը տեղեկացրեց, որ հոգեբուժական ծառայության ֆինանսավորման նոր մեխանիզմը զգալիորեն կբարելավի բուժհիմնարկների վիճակը։ Հոգեբուժական, նարկոլոգիական և հակատուբերկուլոզային ստացիոնարներն արդեն ֆինանսավորվում են ոչ թե բուժվող հիվանդների թվով, այլ ընդհանուր բյուջեով` հաշվի առնելով հիմնարկության պահպանման ծախսերը։ Դերենիկ Դումանյանը  խնդիր դրեց առաջին հերթին բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը։ Իսկ հիմնարկի վերանորոգման ու նյութատեխնիկական բազայի հարստացման նպատակով առանձին ծրագրեր մշակել։ 

 

Նախարարն իր մտահոգությունը հայտնեց դատահոգեբուժական փորձաքննության ոլորտի` փորձագետների ընտրության, հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգման, վարձատրման և այլ խնդիրների հետ կապված։ Նա  վստահեցրեց, որ համատեղ ուժերով պետք է լիովին կանոնակարգվի նաև այս դաշտը։ 

 

Դերենիկ Դումանյանը հոգեբույժների հետ քննարկեց ոլորտում առկա խնդիրների լուծման առաջարկվող ուղիները, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։ 

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ